Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա
x

Սանկտ Պետերբուրգի թիվ 259 հայկական դպրոցը 75 տարեկան է

15:10, 17 Փետրվար, 2012

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում  փետրվարի 16-ին հանդիսավորությամբ նշվեց  քաղաքի թիվ 259 հայկական հանրակրթական միջնակարգ  դպրոցի 75 ամյակը: Կրթական այդ օջախի անցած ուղու, նրա առջև ծառացած խնդիրների մասին պատմեց դպրոցի տնօրեն Աստղիկ Քոչարյանը: Անցած տարիների ընթացքում դպրոցը տվել է մոտ կես միլիոն շրջանավարտ, այսօր  սովորում են տասներկու ազգությունների պատկանող երկու հարյուր  աշակերտ: Այլազգի  երեխաները սովորում են ռուսերեն լեզվով, հայերենը նրանց համար ֆակուլտատիվ առարկա է: Դպրոցում ստեղծված են գիտելիքներ ձեռք բերելու լավ պայմաններ, մանկավարժները տիրապետում են ուսումնանա-դաստիարակչական նորագույն մեթոդներին,աշակերտներն ընդգրկված են  երաժշտական ու կերպարվեստի  ինքնագործ  խմբերում: Դպրոցն ունի իր  թանգարանը: Արդեն մի քանի  տարի է` դպրոցը համագործակցում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հետ: Սանկտ Պետերբուրգից  «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ հոբելյանի առթիվ դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին ջերմորեն ողջունեց  և նրանց  բարեմախթանքներ հղեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց  թեմի  առաջնորդ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսեսյանը: Ապա սրբազանը դպրոցին նվիրեց  սուրբ Մեսրոպ Մաշտոցի սրբապատկերը: Ելույթներ ունեցան դպրոցի նախկին շրջանավարտներն ու   վաստակաշատ մանկավարժները, ինչպես  նաև տեղական իշխանության ներկայացուցիչները: Հանդիսավոր երեկոն ավարտվեց  դպրոցի սաների կազմակերպած համերգով:  

Դիտվել է 229 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ