Ժան-Միշել Հապին պարտքի կոնսոլիդացման Հայաստանի կառավարության ծրագիրը շատ ամուր է համարում
15:37, 17 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի պետական արտաքին պարտքն էականորեն մեծացավ եւ այսօր այն կայուն վիճակում չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 17-ին նման տեսակետ հայտնեց Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապին: Չնայած դրան, նրա խոսքով, ՀՀ կառավարությունն ընդունել է պարտքի կոնսոլիդացման շատ ամուր ծրագիր, որը թույլ կտա երկարաժամկետ հատվածում արտաքին պարտքի այդ հատվածը հնարավորինս կայուն մակարդակում պահել:
«Դա էլ պայմանավորված է երկու կարեւորագույն խնդիրների լուծումով` տնտեսական աճի արագացում եւ արտահանում: Սրանք այն առաջնահերթություններից են, որոնք թույլ կտան խուսափել մի իրավիճակից, որ պետական արտաքին պարտքը բացասական ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսական աճի ու բնակչության խոցելի խմբերի վրա:
Դիտվել է 476 անգամ

Ֆոտոհոսք
RSS
