Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Ավանում մթերային խանութ են կողոպտել

13:34, 17 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում փետրվարի 16-ի  ժամը 04.10-ին ահազանգ է ստացվել, որ Ավանի Բրյուսովի թաղամասում գտնվող մթերային խանութի ապակիները կոտրելով՝ մտել են ներս: ՀՀ ոստիկանությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները խանութից գողություն կատարելու պահին բռնել և բերման են ենթարկել 22-ամյա Գերասիմին և 31-ամյա Գնելին: Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, խանութի պատուհանը և ճաղավանդակը կոտրելով՝ գողացել են 70 հազար դրամ կանխիկ գումար և բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր:

Գողոնն առգրավված է: Երիտասարդները ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 168 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ