Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Ավտովթարներից տուժել են վարորդներն ու ուղեւորները

12:24, 17 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-190» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատ քաղաքի Արարատյան փողոցում բախվել  է «ՎԱԶ- 21099», այնուհետև` ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենայի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պատահարի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 

Փետրվարի 16-ին, ժամը 22.55-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիայի փողոցի թիվ 64/2 տան մոտ բախվել է էլեկտրասյանը, ապա՝ նշված տան պատին: Բախման հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը` ժամը 12.30-ին, «Տոյոտա Քեմրի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Րաֆֆու փողոցի թիվ 103 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա մի երիտասարդի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:

 

 

Ժամը 08.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին բախվել  է ճամփեզրին կայանված  «Մերսեդես» մակնիշի  բեռնատարի: «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Բոլոր դեպքերում կատարվում է քննություն: 

 

Դիտվել է 78 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ