Երիտասարդ աղջիկը գողության վայր է ընտրել հարսանյաց սրահն ու վարսավիրանոցը
12:06, 17 Փետրվար, 2012ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 16-ին` ժամը 16.30-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Վերին Արտաշատ գյուղի 22-ամյա մի բնակչի: «Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են` պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերի 28-ին, ժամը 22.00-ի սահմաններում, հյուրընկալվելով Նորաշեն գյուղի բնակիչներից մեկի տանը, ննջասենյակի հատակի գորգի տակից գողացել է 200.000 դրամ:
Դիտվել է 89 անգամ

Ֆոտոհոսք
RSS
