Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Հայաստանը կունենա արդիականացված սահմանային ենթակառուցվածքներ

11:43, 17 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանային անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունեցավ փետրվարի 17-ին` ՀՀ ազգային անվտագության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաղդասարյանն ընդգծեց, որ սահմանային անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԱԽ-ի ուշադրության կենտրոնում: «Ռուսաստանի Դաշնության ԱԱԽ  քարտուղարի Հայաստան այցելության ժամանակ լուրջ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան պետական սահմանի տեխնիկական վերազինման եւ այլ միջոցառումներ իրականացնելու առնչությամբ: Արդյունավետ համագործակում ենք նաեւ Եվրամիության անդամ երկրների հետ` Հայաստան-Վրաստան պետական սահմանի արդիականացման ուղղությամբ»,-ասաց Բաղդասարյանը: Նա նշեց, որ սահմանային անվտագության ոլորտում դրական զարգացումներ են նկատվում, եւ աշխատանքները մտել են վճռորոշ փուլ: Նրա խոսքով` լավ արդյունքներ կգրանցվեն  Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան հատվածներում` ունենալով միջազգային չափանիշներին համապատասպան սահմանային ենթակառուցվածքներ: Այս զարգացումները թույլ են տալիս պնդելու, որ ՀՀ պետական սահմանի երկայնքով իրականացվող միջոցառումներն էլ ավելի կամրապնդեն ու կբարձրացնեն սահմանային անվտագությունը:

Դիտվել է 1037 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ