Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Հայաստանը Լիբանանում նախատեսում է մշակութային օրեր անցկացնել

11:05, 17 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը փետրվարի 16-ին հանդիպումներ է ունեցել Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի և Բեյրութի քաղաքապետ Բիլալ Համադի հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ մշակութային ծրագրերի իրականացման մանրամասները և Երևան ու Բեյրութ քույր քաղաքների համագործակցության հեռանկարները: 

Դեսպան Քոչարյանը նախարար Լեյունին և Բեյրութի քաղաքապետին փոխանցել է հայկական կողմի պաշտոնական հրավերները մասնակցելու ապրիլին Երևանում կայանալիք միջոցառումներին` նվիրված հայ գրատպության 500- ամյակին և 2012թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակմանը նվիրված տոնակատարություններին:

Աշոտ Քոչարյանը տեղեկացրել է նաև, որ 2012թ. աշնանը Հայաստանը Լիբանանում մտադիր է անցկացնել մշակութային օրեր, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը: Մշակույթի նախարարի հետ քննարկվել է նաև Լիբանանում հայկական երաժշտական տարեկան փառատոն կազմակերպելու հնարավորության հարցը: 

Դիտվել է 757 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ