Արցախ

ՀՀ ԱԺ պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակին նվիրված փետրվարի 17-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» թեմայով գիտաժողովին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ է ժամանել Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Ընդունելով գործընկերներին` ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ մի շարք հարցեր, որոնք այսօր միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում են, պետք է քննարկվեն համատեղ:

Փոխադարձ կերպով կարեւորելով հանդիպումը` Շարմազանովը նշել է, որ Արցախի հարցը ողջ հայության կարեւորագույն խնդիրներից է, եւ ամեն ինչ անելու են, որպեսզի ներդրած բոլոր ջանքերն արդյունավետ լինեն: «Կարեւոր է նաեւ, որ կոնֆերանսին մասնակցում են ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որովհետեւ անկախ կուսակցական պատկանելությունից` Հայաստանում եւ մասնավորապես ՀՀ խորհրդարանում բոլորը միակամ են պայքարելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ»,- նշել է նա:

Ստեփանակերտում կայանալիք «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» թեմայով գիտաժողովը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունքի կենտրոնը, Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում