Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Սիսիան-Մոնտելիմար բարեկամությունն այլեւս իրողություն է

18:24, 16 Փետրվար, 2012

ՍԻՍԻԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարեվերջը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի համար նշանավորվեց Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքի հետ բարեկամության հուշագրի կնքմամբ: Մոնտելիմարը դարձավ Սիսիանի համար թվով երրորդ քույր-քաղաքը, իսկ Մոնտելիմարի համար Սիսիանը 7-րդն է` ԱՄՆ-ի Ռասին, Գերմանիայի Ռավերսբուրգ, Իտալիայի Ռիվոլի, Մեծ Բրիտանիայի Աբերդեո, Թունիսի Նուրոզ, Իսպանիայի Մոլետ  քաղաքներից հետո:  Հուշագիրը կնքվել է դեկտեմբերի 22-ին Մոնտելիմարում, ուր քաղաքապետարանի հրավերով 8-օրյա ճանաչողական այցով մեկնել էր Սիսիանի քաղաքապետի գլխավորած չորս հոգանոց պատվիրակությունը:»Եկող ամռանը` հուլիսին, սպասում ենք Մոնտելիմարի քաղաքապետ Ֆրանկ Ռեյների գլխավորությամբ ֆրանսիական պատվիրակության փոխադարձ այցը Սիսիան: Առաջարկել եմ, որպեսզի պատվիրակության կազմում լինեն նաեւ Մոնտելիմարի մյուս 6 քույր-քաղաքների քաղաքապետերը, որպեսզի ստեղծենք մեկ ասոցիացիա», - «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Հայկական եւ ֆրանսիական քաղաքների միջեւ բարեկամության հիմքերը դրվել են 2011-ի ամռանը, երբ հայրենիքի հետ կապերը սերտացնելու նպատակով «Հայկական մշակույթ եւ պատմական հիշողություն» կազմակերպության պատվիրակները Հայաստան կատարած այցի շրջանակներում երկօրյա այցով եղան Սիսիանում: Նրանք էլ Մոնտելիմարի քաղաքապետին ներկայացրել են Սիսիանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու առաջարկը, որն էլ միաձայն հավանության է արժանացել Մոնտելիմարի 36 հոգանոց ավագանու կողմից: «Առայժմ նախատեսում ենք համագործակցություն մշակույթի եւ կրթության ոլորտներում: Հուսով եմ, այն արդյունավետ կլինի թե Սիսիանի, եւ թե Մոնտելիմարի համար», - հավաստիացնում է Սիսիանի քաղաքապետը: 

Դիտվել է 168 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ