Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Գեղարքունիքի մարզում նպաստառու ընտանիքների թիվը նվազել է

17:55, 16 Փետրվար, 2012

ԳԱՎԱՌ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականի հունվարի տվյալներով` Գեղարքունիքի մարզում ընտանեկան նպաստ է ստացել 10 հազար 947 ընտանիք, որոնց մեջ մտնում է նաեւ նախորդ տարվա վերջում փաստագրված ընտանիքների թիվը:  «Արմենպրեսի»-ին Գեղարքունիքի մարզպետարանի  սոցիալական եւ առողջապահության վարչության սոցիալական պաշտպանության բաժնից տեղեկացրին, որ 2011 թվականի հունվարին Գեղարքունիքի մարզի համայնքներում ընտանեկան նպաստ ստացել է 12 հազար 853 ընտանիք, իսկ 2012-ի հունվարին` 10 հազար 947 ընտանիք, ինչը նշանակում է, որ այս հունվարին արդեն նպաստառու ընտանիքների թիվը մարզում նվազել է 1906-ով: Վերջիններիս վճարվել է 338 միլիոն 922 հազար 500 դրամ:Գավառի տարածաշրջանում հունվարին ընտանեկան նպաստ ստացել է  1969 ընտանիք` 2011 թվականի նույն ժամանակաշրջանի 2226-ի դիմաց, կամ նպաստառուների թիվը նվազել է 257-ով: Մարտունու տարածաշրջանում  նպաստ ստացել է 4151 ընտանիք` նախորդ տարվա  5085-ի համեմատ, կամ նպաստառուների թիվը նվազել է  934-ով: Սեւանում  հունվարին նպաստ ստացել է 1517 ընտանիք  նախորդ տարվա 1764 ընտանիքի դիմաց,կամ նպաստառուների թիվը նվազել է 247-ով: Վարդենիսում այս տարվա հունվարին նպաստ ստացել է  2603 ընտանիք նախորդ հունվարի 2776-ի դիմաց, կամ նպաստոռուների թիվը նվազել է 173-ով:  Ճամբարակում այս հունվարին  ընտանեկան նպաստ ստացել է  707 ընտանիք անցած հունվարի 1002-ի համեմատ կամ նպաստառու ընտանիքների թիվը նվազել է 295-ով: -0-/30/

Հնր.-60  Մաքրվում է Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհը

ԳԱՎԱՌ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձնաբքերի դադարից հետո արդեն 3-րդ օրն է, ինչ Գեղարքունիքի մարզում ընթանում են Մաքենիս-Ախպրաձոր  տեղական ենթակայության  2,5 կմ ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները: Այն իրականացնում է Վարդենիսի «Կապավոր» ՍՊԸ-ն: Առատ տեղումների եւ ձնաբքերի հետեւանքով ճանապարհի երթեւեկելի մասում ձյան շերտի բարձրությունը կազմում է մինչեւ 3 մետր:  Գեղարքունիքի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ փետրվարի 16-ի օրվա 2-րդ կեսին արդեն իսկ ապահովվել է Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհի անցանելիությունը, սակայն դեռեւս շարունակվում են մաքրման եւ լայնացման աշխատանքները: Թե որքան ժամանակ նշված ճանապարհը բաց կմնա` կախված է բնության քմահաճությունից:

Դիտվել է 116 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ