Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Ավազակային հարձակման բոլոր դեպքերը բացահայտվել են

17:10, 16 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 9-16-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: ՀՀ ոստիկանությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 57 դեպքից բացահայտվել է 42-ը, գողության 125 դեպքից՝ 94-ը, կողոպուտի 5 դեպքից՝ 4-ը, խարդախության 22 դեպքից՝ 21-ը, խուլիգանության 5 դեպքից՝ 4-ը, իսկ ավազակային հարձակման 4 դեպքերն էլ բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5 և խարդախության 3 դեպք: Անցած 7 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 2 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտվել է 113 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ