Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Գետազատում խուլիգանության հեղինակները հայտնի են

16:40, 16 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Փետրվարի 15-ին` ժամը 23.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, «Կյաժ» մականունով ոմն Վահրամ,  «Չախկալ» մականունով ոմն Կարեն, Ծերուն, Սարո, Տիգրան և Արամ շուրջ 20 րոպե վիճաբանել ու հայհոյել են՝ ծեծի ենթարկելով համագյուղացիներ՝ 1986 թ. ծնված Սամվել Հ.-ին, 1980 թ. ծնված Վաչագան Հ.-ին,  1980 թ. ծնված Արտյոմ Ա.-ին և 1978 թ. ծնված Դավիթ Ե.-ին: Միջադեպի ընթացքում Ծերունը մեկ անգամ կրակել է օդ: Ձեռնարկվում են միջոցառումներ Վահրամի, Կարենի, Ծերունի, Սարոյի, Տիգրանի և Արամի անձերը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:

Դիտվել է 110 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ