Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

15:11, 16 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 16-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Կլաաս ֆան Դեր Տեմպելին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էին նաեւ ՆԹ ԱԳՆ Հայաստանի հարցերով պատասխանատու Մոնիկ դե Խրոտը եւ Հայաստանում Նիդերլանդների դեսպան Պիտեր Լանդենբերգը: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները` նշելով, որ դրանք բավականին ակտիվ են ընթանում: Ներկա դրությամբ արդեն ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական, ֆինանսական եւ ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխները: Կողմերն անդրադարձել են ասոցացման համաձայնագրի կարեւոր մաս կազմող խորը եւ համապարփակ, ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ դրույթներին: Զոհրաբյանը նշել է նաեւ, որ փետրվարի 27-ից ԵՄ-ի հետ մեկնարկելու են մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները, ինչը մի քանի խմբերի համար էականորեն կհեշտացնի մուտքը Եվրոպական Միության երկրներ: Հյուրերին հետաքրքրում էր առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես` թե ինչպես են քաղաքական ուժերը նախապատրաստվում ընտրություններին, եւ թե ինչ ակնկալիքներ կան միջազգային դիտորդական կազմակերպություններից: Զոհրաբյանը հյուրերին համապարփակ տեղեկատվություն է տրամադրել առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլի վերաբերյալ` կարեւորելով հատկապես թե ԵԱՀԿ, թե ԵԽԽՎ երկարաժամկետ առաքելությունների գործունեությունը: Նա նշել է, որ ինքը ԵԽԽՎ-ում արդեն ունի նախնական պայմանավորվածություն, ըստ որի ապագա կազմավորվելիք դիտորդական առաքելությանը մինչեւ Հայաստան ժամանելը կներկայացվեն ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերի տրամադրած խնդիրները, մտահոգությունները, թե հատկապես ինչի վրա արժե, որ ուշադրություն դարձնեն միջազգային դիտորդները: Կլաաս ֆան Դեր Տեմպելին կարեւորել է այդ նախաձեռնությունը` նշելով, որ ինքն ամեն ինչ կանի, որ երկարաժամկետ դիտորդները Հայաստանում շատ լինեն եւ հաշվի առնեն բոլոր այն մտահոգությունները, որոնք կնշեն ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրների:  

Դիտվել է 201 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ