Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Ադրբեջանագետը կարծում է` Ատրպատականում հայկական հեռուստաալիքի բացումը պատասխան կլինի պանթյուրքական ծրագրին

15:36, 16 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազերիներ կամ ազարիներ Ադրբեջանի տարածքում գոյություն չունեն. նրանք ատրպատականցիներ են կամ թյուրքախոս իրանցիներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը իրանագետ Ռոման Սմբատյանը նշեց, որ Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը կանդրադառնա Իրանի վրա: «Թեեւ Թուրքիան տնտեսական հարաբերություններ ունի Իրանի հետ, այնուամենայնիվ, համագործակցում է Ադրբեջանի հետ: Ադրբեջանի գոյությունը չի բխում Իրանի շահերից»,-ասաց իրանագետը:

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նշեց, որ  Ադրբեջանի գոյությունը լուրջ սպառնալիք է Իրանի անվտանգության համար:

 «Ադրբեջանը շատ ակտիվ է աշխատում Ատրպատականում, ու այնտեղ հասարակ  քաղաքացիների մոտ հակահայկական տրամադրությունները լայնածավալ բնույթ են կրում: Նրանք փորձում են խանգարել Հայաստան-Իրան հարաբերություններին»,-ասաց Ասատրյանը: Նա նշեց, որ Հայաստանը պետք է ակտիվ քաղաքականություն վարի Իրանում այնպես, ինչպես Ադրբեջանն է վարում: Ամեն տարի Թավրիզից  ուսանողներ են գնում Բաքու, որը խրախուսվում է, ինչը չի արվում Հայաստան գալու դեպքում: Այդ միտումը արդեն բացասական է, որը պանթուրքիստական գործունեության արդյունք է: Ամեն օր Ատրպատականի բնակչությունը նայում է թուրքական եւ ադրբեջանական ալիքներ, որոնք քննադատում են Իրանին եւ Հայաստանին:  Հայաստանը պետք է ստեղծի հեռուստաալիք, որը պատասխան հաղորդումներ կպատրաստի Ատրպատականի տարածքում, ինչն էլ կլինի լավագույն պատասխանը պանթուրքիստական ծրագրերին: 

Դիտվել է 198 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ