Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Վրաերթի ենթարկված կինը մահացել է

12:08, 16 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 15-ին` ժամը 15.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 53 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 52-ամյա մի կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նույն օրը`  ժամը 18.00-ի սահմաններում, Երևանի Ա. Մանուկյան փողոցից դեպի Վարդանանց փողոց տանող թունելում իրար են բախվել  «Միցուբիշի Մոնտերո», «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի  վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Փետրվարի 15-ին` ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60 տարեկան մի կնոջ, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դիտվել է 95 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ