Սյունիքում բնակչությունը ցածր եկամուտ ունի
10:10, 16 Փետրվար, 2012ԿԱՊԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում նախորդ տարվա տվյալներով` մեկ աշխատողի միջին անվանական աշխատավարձը մարզի կազմակերպություններում կազմել է 14 5 հազ. 600 դրամ, ինչը հանրապետության մյուս մարզերի ցուցանիշից բարձր է 26,8 տոկոսով: Սակայն դա պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտում առկա բարձր աշխատավարձերով: Իսկ մարզի բնակչության ճնշող մեծամասնությունն ունի ցածր եկամուտներ: Բավական է նշել, որ մարզում գործազրկության մակարդակը կազմում է 8,3 տոկոս, ինչը 1,3 անգամ բարձր է հանրապետության միջին ցուցանիշից: Մարզպետարանի 2011թ-ի ամփոփ տվյալներով` Սյունիքում բնակչության մեկ շնչի հաշվով մանրածախ առեւտրի շրջանառությունն անցած տարի կազմել է մոտ 78 հազ. 483 դրամ, ինչը հանրապետության միջին ցուցանիշից պակաս է 4,6 անգամ: Նույն ժամանակահատվածում մարզի բնակչության մեկ շնչի հաշվով վճարովի ծառայությունների ծավալը կազմել է 58 հազ. 862 դրամ: Դա հանրապետության միջին ցուցանիշից պակաս է 4,6 անգամ:
Դիտվել է 106 անգամ

Ֆոտոհոսք
RSS
