Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության խորհրդակցությունը Կոտայքի մարզում

17:16, 15 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» և «Իմ Հայաստան» ծրագրերի նախապատրաստական աշխատանքներին նվիրված հերթական արտագնա խորհրդակցությունը տեղի ունեցավ փետրվարի 14-ին` Կոտայքի մարզպետարանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, խորհրդակցությանը մասնակցել են Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, «Արի տուն» ծրագրի միջգերատեսչական համակարգող խորհրդի անդամ Մարզպետ Գարեգինյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուսի Զաքարյանը,  նախարարության և մարզպետարանի պատասխանատուներ:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարն առանձնացրել է հատկապես Ջրվեժ համայնքը, որն ընդունել էր Հորդանանի Յուզբեշյան-Գյուլբենկյան ազգային վարժարանի 14 սաների, և հույս է հայտնել, որ համայնքի օրինակը վարակիչ կդառնա: Նա հույս է հայտնել, որ այս տարի նույնպես Կոտայքի մարզը կհամագործակցի նախարարության հետ, և «Արի տուն» ծրագրին աջակցող համայնքների թիվը կկրկնապատկվի:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է նաև «Իմ Հայաստան» փառատոնին և խնդրել է մեկ ամսվա ընթացքում տեղեկատվություն փոխանցել մարզի մշակութային օջախների վերաբերյալ:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մարզպետ Գարեգինյանը նշել է, որ «Արի տուն» ծրագիրն ամենահաջողված ծրագրերից է, այն օգնում է սփյուռքահայ երիտասարդին ճանաչել իր Հայրենիքը, և յուրաքանչյուրը պարտավոր է աջակցել ծրագրին: Աշխատակազմի ղեկավարը խոստացել է, որ իրենք կանեն առավելագույնը, որ այս տարի նույնպես Կոտայքի մարզը հյուրընկալի «Արի տուն» ծրագրի մասնակիցներին, միաժամանակ կփորձեն աջակցել նաև «Իմ Հայաստան» փառատոնին:

Դիտվել է 112 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ