Մշակույթ

Չինական մշակույթը կներկայացվի Հայաստանում

1 րոպեի ընթերցում

Չինական մշակույթը կներկայացվի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական մշակույթը ապրիլին կներկայացվի Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, հայ-չինական մշակութային հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են գտնվում: Նախորդ տարի Չինաստանում անցկացվել են Հայաստանի մշակույթի օրերը, եւ այժմ իրենք կներկայանան Հայաստանում:

Քանի որ այս տարի Հայաստանում հայտարարված է գրքի տարի, չինական կողմի հետ բանակցություններ են տարվում համատեղ միջոցառումների անցկացման մասին:

Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ իրավապայմանագրային համակարգում մենք նույնպես ունենք համագործակցության հուշագիր: Ստորագրված է կոնկրետ գործողությունների ծրագիր, որով նախատեսվում է ոչ միայն մշակութային օրերի, այլեւ բազմաբնույթ միջոցառումների անցկացում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում