Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Սաուդյան Արաբիայում արգելված է նշել Վալենտինի տոնը

17:03, 14 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում կան երկրներ, որտեղ արգելված է Սուրբ Վալենտինի օրը նշելը: Առաջին հերթին այդ երկրների շարքում առանձնանում է Սաուդյան Արաբիան, որն աշխարհում միակ երկիրն է, որտեղ այս տոնը պաշտոնապես արգելված է, ընդ որում սահմանված են նույնիսկ պատժամիջոցներ:

Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  zaidal.com-ը, Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը սիրո տոնի նախօրյակին արգելել է վարդերի եւ նվերների վաճառքը:

Սաուդյան Արաբիայի իշխանությունների կարծիքով ոչ մուսուլմանական տոնի նշելը մեղք է, բացի այդ Սուրբ Վալենտինի օրը կարող է արտաամուսնական կապերի պատճառ դառնալ, իսկ նման հարաբերությունները  այնտեղ խստորեն պատժվում են:

Չնայած դրան սաուդացիներից շատերը ամեն գնով փորձում են նշել տոնը` մեկ շաբաթ առաջ պատվիրելով վարդեր: Ծաղիկները հաճախորդին են հանձնվում գիշերը: Իսկ  ավելի հեռատես քաղաքացիներ տոնը նշում են հարեւան երկրներում` Բահրեյնում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում: 

Դիտվել է 145 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ