Սանկտ Պետերբուրգի Սուրբ Հարություն եկեղեցում նշվել է Տյառնընդառաջը
13:39, 14 Փետրվար, 2012ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի Սուրբ Հարություն եկեղեցում նշվել է Տյառնընդառաջի կամ ինչպես ընդունված է ասել Տրնդեզի տոնը: Սանկտ Պետերբուրգից «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է որ, Սանկտ Պետերբուրգի և հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայոց հոգևոր հովիվ Տ. Աբեղա Նշան Պետրոսյանի հանդիսությամբ երեկոյան ժամերգություն է մատուցվել: Կատարվել է նորապսակների օրհնության կարգ:
Պատարագից հետո արարողության մասնակիցները դուրս են եկել բակ, որտեղ էլ թռել ավանդական խարույկի վրայով: Չնայած շատ ուժեղ ցուրտ եղանակին` բազմաթիվ հայ ընտանիքներ մասնակցել են Տյառնընդառաջի տոնակատարությանը:
Դիտվել է 157 անգամ

Ֆոտոհոսք
RSS
