Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Տյառնընդառաջը` Կապանում

11:22, 14 Փետրվար, 2012

ԿԱՊԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի տարբերություն Սուրբ Սարգսի տոնի, որը Կապանում նշելու ավանդույթ դեռեւս չի ձեւավորվել,  Տյառնընդառաջը վերջին տարիներին կապանցիների ամենսիրված տոնն է, որը սովորաբար անցկացվում է առանձնակի շուքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տյառնընդառաջի տոնական  միջոցառումները Կապանում մեկնարկել են քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում` Անդաստանի օրհնությամբ, տեղի է  ունեցել նախատոնակի կարգ` ժամերգություն, կատարվել է երիտասարդների օրհնություն: Այնուհետեւ տոնական միջոցառումները Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց տեղափոխվել են քաղաքի մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակ, որտեղ Կապանի քաղաքապետարանի հովանավորությամբ կազմակերպվել էր տոնական միջոցառում նորապսակների համար: Հենց այստեղ էլ եկեղեցուց բերված կրակով մեծ հանդիսավորությամբ վառվել է կրակը, որի շուրջ պար են բռնել կապանցի 30 զույգ նորապսակներ: Բացի կրակի վրայով թռչելուց, նորապսակներն իրենց հետ բերած ժապավեններ են կապել  ծառին` նախօրոք մտապահելով երազանք, իսկ ժապավենի մի կտոր էլ նետել կրակի մեջ: Մեծ շուքով, երգ ու պարով կրակին հանձնվել է նաեւ ձմեռը խորհրդանշող խրտվիլակը: Այնուհետեւ երիտասարդ նորապսակներին բաժանվել է  7 տեսակի ընդեղենով պատրաստված փոխինձ: Նորապսակներին ուղղված Կապանի քաղաքապետի շնորհավորական ուղերձից հետո նրանց հանձնվել են  նվերներ: Մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների ազգային տոնական երգ ու պարով մինչեւ ուշ երեկո Կապանում շարունակվել է տոնական միջոցառումը, որին նորապսակներից  բացի մասնակցում էին նաեւ սիրահար զույգեր, երիտասարդներ, երեխաներ, տարեցներ:

Դիտվել է 202 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ