Տարածաշրջանային

Վրաստանում հուսով են ՆԱՏՕ-ի անդամ դառնալ` չնայած Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հիմնախնդրի առկայությանը

1 րոպեի ընթերցում

Վրաստանում հուսով են ՆԱՏՕ-ի անդամ դառնալ` չնայած Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հիմնախնդրի առկայությանը

ԿԻԵՎ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի փոխվարչապետ. եվրաինտեգրացման հարցերի նախարար Գեորգի Բարամիձեն վստահ է, որ Վրաստանը կանդամագրվի ՆԱՏՕ-ին՝ նույնիսկ չնայած Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հիմնախնդրի առկայությանը:

«Բացարձակապես վստահ եմ դրանում, ինչպես նաեւ այն բանում, որ ՆԱՏՕ-ի՝ Չիկագոյի գագաթնաժողովում դաշինքը մեկ անգամ եւս կհաստատի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումն առ այն, որ Վրաստանը կլինի կազմակերպության անդամ»,- ասել է փոխվարչապետը «Զերկալո նեդելի» ուկրաինական հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է թերթի վերջին համարում: Նա կարծիք է հայտնել, որ Վրաստանում խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո «գործնականում կբացվի ՆԱՏՕ տանող ճանապարհը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում