ՌԴ հայոց թեմի առաջնորդը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
2 րոպեի ընթերցում

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 10-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի և հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հոգևոր դասի, հայ համանքի մտավորականության և գործարար շրջանների ներկայացուցիչների հանդիպումը Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսեսյանի հետ:
Ողջունելով ներկաներին` սրբազանն ասել է, որ Սանկտ Պետերբուրգի և Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանի հոգևոր դասի, հայ համայնքի տարբեր խավերի համատեղ ջանքերով տարեցտարի նկատվում են փոփոխություններ մարզի եւ քաղաքի հայության շրջանում` սոցիալական, կրթական, մշակութային և հոգևոր կյանքում: Իր երեք հարյուր տարվա պատմության ընթացքում հայ համանքը միշտ գործուն մասնակցություն է ունեցել Սանկտ Պետերբուրգի և տարածաշրջանի զարգացման ծրագրերի իրականացման գործում: Սրբազանը ներկաների ուշադրությունը հրավիրել է առաջիկայում Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին հայկական համայնքի կողմնորոշման և նրանց ակտիվ մասնակցության խնդիրների վրա` նշելով, որ հայությունն իր ձայնը պետք է տա այն թեկնածուին, ով մտահոգված է երկրի կայունությամբ ու ինտեսիվ զարգացմամբ: Այս առումով նշվել է ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի անունը:
Հանդիպմանը խոսել են նաեւ Սանկտ Պետերբուրգի և տարածաշրջանի տնտեսական ոլորտի ճանաչված ղեկավարներ Յուրի Սարգսյանը, համայնքի հոգաբարձունների խորհրդի անդամ Վյաչեսլավ Լազարյանը, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Մարիա Սաֆարյանցը, հայկական դպրոցի տնօրեն Աստղիկ Քոչարյանը և ուրիշներ: Նրանք իրենց խոսքում բարձրացրել են հակական համայնքի հոգոր, կրթական ու մշակութային կյանքին վերաբերող հարցեր, միաժամանակ ընդգծելով, որ երկրի կայուն վիճակը դրական է անդրադառնում նաև հայ համանքի կյանքի վրա: