Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Սկսվել են «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կազմակերպման աշխատանքները

17:35, 10 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի աշխատանքային խմբի առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Դավիթ Շահբազյանը, նախարարության աշխատակիցներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարութունից, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը նախատեսվում է անցկացնել 2012 թ. ապրիլից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, որի շրջանակներում Հայաստանի համերգային սրահներում կազմակերպվելու են պարային համույթների, երգչախմբերի, անհատ կատարողների ելույթներ:  

 Փառատոնի նպատակը Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը նպաստելն է, Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը սատարելը:

Դիտվել է 901 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ