Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Բակո Սահակյանը խորհրդակցությւոն է անցկացրել շրջվարչակազմերի ղեկավարների հետ

17:07, 8 Փետրվար, 2012

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ» ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, շրջվարչակազմերի ղեկավարները նախագահին զեկուցել են շրջաններում տիրող իրավիճակի եւ 2012 թվականին նախատեսված աշխատանքների մասին:

 Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել` հատուկ ընդգծելով շրջվարչակազմերի եւ տարբեր պետական կառույցների միջեւ  համակարգված համագործակցության, ինչպես նաեւ ծագող խնդիրների լուծմանն օպերատիվ արձագանքման անհրաժեշտությունը:

Դիտվել է 153 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ