Խճանկար

Հարսանեկան արարողություն` ջրի տակ

1 րոպեի ընթերցում

Հարսանեկան արարողություն` ջրի տակ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայլանդի հարավում գտնվող ծովափնյա Տրանգե քաղաքում այս տարի փետրվարի 10-12-ը ջրի տակ կանցկացվի հերթական հարսանեկան արարողությունը:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական sana.sy -ը, շուրջ 16 տարի արդեն Թայլանդում տեղի է ունենում նման արտասովոր արարողություն:

Ամբողջ աշխարհի սիրահար զույգերը հավաքվելու են Սիյաքու լողափում` մասնակցելու հարսանեկան արարողությանը: Այն անցկացվում է ծովի ավելի քան 10 մետր խորության վրա: Զույգերի ցանկությամբ` արարողությունը կարող է տեղի ունենալ նաեւ ծովի ափին:

Արարողության հիմքում ընկած են իրենց երկրին բնորոշ ավանդույթները: Մտնելով ծով` ամուսնացող զույգերին ջրի տակ ծաղիկներով զարդարված «հարսանեկան սրահ» է ուղեկցում արդեն ամուսնացած հաջողակ զույգ:

Հարսանեկան այս արարողությանը մասնակցելու են 40 զույգ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում