Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

ՀՀ ԶՈՒ 20-ամյակին նվիրված ընդունելություն` Կանադայում

13:52, 7 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում ՀՀ դեսպանատանը փետրվարի 4-ին տեղի է ունեցել  ՀՀ Զինված ուժերի 20-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա էին Կանադայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Օտտավայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Հայ առաքելական եկեղեցու սրբազան հայրեր, հայ համայնքի քաղաքական և մշակութային կառույցների ներկայացուցիչներ: Հայաստանի և Կանադայի օրհներգներից հետո ներկաներին ողջույնի խոսքով դիմել է ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով համառոտ ներկայացրել է Հայոց բանակի  եւ պետականության 20-ամյա ուղին: Միջոցառումն ուղեկցվում էր համերգով, ներկայացվել են հայ եւ օտարազգի երգահանների ստեղծագործություններ:

Դիտվել է 320 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ