Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Դասագրքեր՝ Վրաստանի հայկական դպրոցների համար

14:44, 30 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  Վրաստան է առաքվել  ուսումնական գրականություն և ուսումնաօժանադակ նյութեր՝ տեղի հայերեն ուսուցմամբ հանրային դպրոցների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասագրքերի տրամադրումն իրականացվել է «Սփյուռքի կրթօջախների համար դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի մշակում և տրամադրում» պետական ծրագրի շրջանակում: Վրաստանի 13 շրջանների շուրջ 150 հայկական դպրոցներն այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների բացի այբբենարաններից և կից աշխատանքային տետրերից կստանան նաև ուսումնամեթոդական և գեղարվեստական գրականություն: Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար նախատեսված 7500 գրքերը, տետրերը, պաստառները, մեթոդական ուղեցույցներն ու գեղարվեստական գրքերն արդեն գտնվում են Ախալքալաքի շրջանի ռեսուրս-կենտրոնում, որտեղից էլ կկազմակերպվի բաշխումն ըստ դպրոցների: 

Գործընթացը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայանագրի շրջանակում:

2011 թվականին Սփյուռքի դպրոցներին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից  տրամադրվել են 47 240 դասագրքեր և այլ ուսումնական նյութեր:

Դիտվել է 186 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ