Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի առաջնության չեմպիոնները

18:04, 28 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Կիլիկիա» մարզասրահում հունվարի 28-ին ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի ազգային առաջնությունը, որին մասնակցեցին հանրապետության գրեթե բոլոր լավագույն մարզիկները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 49կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Կորյուն Սողոմոնյանը, որը եզրափակչում հաղթեց Եվրոպայի նախկին չեմպիոն Հովհաննես Դանիելյանին: Արժե նշել, որ պատանիների աշխարհի նախկին չեմպիոն Սողոմոնյանը ճանաչվել Է այս առաջնության լավագույն բռնցքամարտիկը:

52կգ քաշային կարգում լավագույնն Էր Ռադիկ Թամոյանը, որը վճռական մրցամարտում առավելության հասավ Նարեկ Աբգարյանի նկատմամբ: 56կգ քաշային կարգում Դերենիկ Գիժլարյանը անսպասելիորեն զիջեց եզրափակչում Արամ Ավագյանին:

60կգ քաշային կարգում Վլադիմիր Սարուխանյանը եզրափակչում հաղթել Է Գագիկ Գեւորգյանին, իսկ 64կգ քաշային կարգում Արա Փուլուզյանը՝ Արթուր Կիրաջյանին:

69կգ քաշային կարգում չեմպիոն Է դարձել Հրայր Մաթեւոսյանը, որը վճռական մրցամարտում հաղթեց Վլադիմիր Մարգարյանին:

75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը նորից հաստատեց իր առավելությունը` հաղթելով Հայկ Խաչատրյանին, իսկ 81կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Արթուր Խաչատրյանը, առավելության հասնելով Տիգրան Արմենակյանի նկատմամբ:

91կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Ալեքսանդր Ղարագյոզյանը: Ռուսաստանի Տուապսե քաղաքից այս մարզիկը եզրափակչում հաղթեց Ազատ Դավթյանին, իսկ 91կգ ավելի քաշային կարգում չեմպիոն դարձավ Սերգո Պողոսյանը, որը վճռական փուլում հաղթեց Հակոբ Մելքոնյանին:

Դիտվել է 141 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ