Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Ո՞վ է ձեր կարծիքով 2011թ ՀՀ հավաքականի լավագույն ֆուտբոլիստը:
Սարգիս Հովսեփյան
Ռոման Բերեզովսկի
Հենրիխ Մխիթարյան
Գեւորգ Ղազարյան
Յուրա Մովսիսյան

Արցախում վերջին տարիներին բարձրացել է ծնելիության մակարդակը

11:09, 26 Հունվար, 2012

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում վերջին տարիներին 30 տոկոսով բարձրացել է ծնելիության մակարդակը ժողովրդագրական աճի բարելավման ծրագրի շնորհիվ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար Նարինե Ասծատրյանը: Անցած տարվա ընթացքում, նախարարի տեղեկացմամբ, շարունակվել են ծնելիության եւ բազմազավակության խթանմանն ուղղված ծրագրերը, այդ թվում` ամուսնության եւ երեխայի ծննդյան միանվագ նպաստների տրամադրումը, ընտանիքում ծնված երրորդ եւ հաջորդ երեխայի անվան ժամկետային նպատակային ավանդների բացումը, ինչպես նաեւ բազմազավակ վեց եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին նոր բնակարաններով ապահովումը: «Բազմազավակության խթանման` վերջին տարիներին բարեփոխված ծրագրի արդյունավետության մասին է վկայում այն, որ դրա իրագործման 14 տարիների ընթացքում բացված ավանդների ավելի քան 40 տոկոսն արձանագրվել են 2008-2011թթ-ին»,-ասաց Ասծատրյանը` նշելով, որ եթե 2000-2007թթ-ին Արցախում տարվա կտրվածքով միջինը ծնվում էր 2000 երեխա, ապա սկսած 2009-2011թթ-ից` տարեկան միջին ցուցանիշը հասել է 2600 երեխայի: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ ծրագիրը շարունակական է լինելու եւ ընթացիկ տարում եւս պետության կողմից ամուսնությունների խթանման համար միանվագ կտրամադրվի 300 հազար դրամ, իսկ ծնելիության եւ բազմազավակության խթանման համար ընտանիքում ծնված առաջին երեխայի համար միանվագ կտրամադրվի 100 հազար, երկրորդ երեխայի` 200 հազար, երրորդ երեխայի` 500 հազար դրամ, նույն չափով էլ երեխայի անվամբ պետական ժամկետային նպատակային ավանդ կբացվի բանկում, իսկ չորրորդ եւ հաջորդ երեխաների համար միանվագ կտրամադրվի 700 հազար դրամ ու կրկին նույն չափով էլ երեխայի անվամբ պետական ժամկետային նպատակային ավանդ կբացվի բանկում: Իսկ ընտանիքում ծնված վեցերորդ երեխայի դեպքում պետության կողմից նշված ընտանիքը կապահովվի նաեւ նոր բնակարանով:

Դիտվել է 854 անգամ



Տպել    |  In English

x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ