Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Քրիստոնեա-մահմեդական համագործակցությանը նվիրված համագումար՝ Անթիլիասի մայրավանքում

17:55, 21 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի մայրավանքում հունվարի 24-ին տեղի է ունենալու Միջին Արևելքում քրիստոնեա-մահմեդական համագործակցությանը նվիրված միջազգային համագումար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից, համագումարը կազմակերպել են Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Միջին Արևելքի եկեղեցիների խորհուրդը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինի առաջարկով:

Համագումարին կմասնակցեն հյուրեր Միջին Արևելքից, Եվրոպայից և ԱՄՆ-ից:

Համագումարին բացման խոսքով հանդես կգա Արամ Առաջին կաթողիկոսը, Քրիստոնեա-մահմեդական համագործակցության հանձնախմբի նախագահ Մուհամեդ Սամմաքը, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը, Միջին Արևելքի եկեղեցիների խորհուրդի գլխավոր քարտուղար Փոլ Ռուհանան:

Դիտվել է 248 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ