Սփյուռք

Երկքաղաքացիների կեսը Հայաստանի քաղաքացի է դարձել նախորդ տարում

2 րոպեի ընթերցում

Երկքաղաքացիների կեսը Հայաստանի քաղաքացի է դարձել նախորդ տարում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական որեւէխախտում եւ անօրինականություն Սփյուռքի նախարարությունում չի արձանագրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 18-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Կարեւոր ձեռքբերում է, որ սփյուռքի հետ աշխատանքում մենք հասել ենք նրան, որ 30 հազար մարդ դարձել է երկքաղաքացի, որի հիսուն տոկոսը` նախորդ տարվա ընթացքում: Մեր նախարարության շնորհիվ զբոսաշրջությունը գրանցել է 20-25 տոկոս աճ»,-ասաց Հակոբյանը: Նա կարեւորեց Երիտասարդ լրագրողների եւ երիտասարդ առաջնորդների դպրոցների հիմնումը: Նախարարությունը ծրագրերն իրականացնում եւ համագործակցում է համահայկական կազմակերպությունների հետ: «Առաջին անգամ ԵՊՀ բազայի հիման վրա մենք ունեցանք առաջին մագիստրոսները, որից երկուսն արդեն աշխատում են նախարարությունում»,- տեղեկացրեց նախարարը: Որպես նախորդ տարվա ձեռքբերում` Հակոբյանը առանձնացրեց հետազոտությունների եւ գիտական կենտրոնների հետ աշխատանքի կազմակերպումը, մոտ 30 մեկօրյա դպրոցների ստեղծումը Եվրոպայում, Ռուսաստանում եւ ԱՊՀ մյուս երկրներում, ինչպես նաեւ ցեղասպանության ժխտումը դատապարտող աշխատանքների ակտիվացումը:

Նախարարության հիմնական ջանքերն ուղղված են հայապահպանության խնդիրները լուծելուն: Դրանց է ուղղված «քույր» դպրոցների միավորումը: Բացի այդ, Հայաստանում ստեղծվում է արեւմտահայերեն դասագիրք: Տեղի է ունեցել նաեւ ուսուցիչների վերապատրաստում:

2012թ-ի ծրագրերի թվում նախարար Հակոբյանը նշեց, որ շարունակվելու են բոլոր ծրագրերը: «Ամառային դպրոց» նոր ծրագիրն իրականացվելու է ԵՊՀ բազայի հիման վրա, որի շրջանակներում սփյուռքի մեր հայրենակիցները ցանկության դեպքում հնարավորոթյուն ունեն սովորելու հայերեն: Ամռանը լինելու են դասընթացներ` արեւմտահայերեն եւ արեւելահայերեն ուղղագրությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում