Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Աուտիզմն ախտորոշում է մանկական հոգեբույժը

18:46, 11 Հունվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աուտիզմով հիվանդ երեխաների թիվն ավելացել է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկական հոգեբուժական դիսպանսերի վարիչ Կարինե Լյուլեջյանը, վերջին 4 տարիների ընթացքում' 2007-2011 թվականների տվյալներով, այս հիվանդությամբ առաջնակի ախտորոշվել է 445 երեխա: «Եթե ախտորոշումը կատարվում է նյարդաբանի կողմից, ապա այն միանշանակ չէ: Աուտիզմ հիվանդությունը պետք է ախտորոշվի մանկական հոգեբույժը»,- նշեց նա:

Հայաստանում այս հիվանդությամբ տառապող երեխաների թիվն անցնում է հազարից: Աուտիզմով առավել հաճախ տառապում են տղա երեխաները: Այն 4-5 անգամով շատ է պատահում տղաների մոտ, քանի որ պատասխանատու գեներն ավելի հաճախ հանդիպում են հենց նրանց շրջանում:

Հիվանդության առաջացման պատճառները հայտնի չեն, սակայն կան մի շարք տեսություններ, ըստ որոնց' աուտիզմը գենային հիվանդություն է, քանի որ բժիշկները հայտնաբերել են պատասխանատու գեներ, որոնք ինչ-ինչ պատճառներից սկսում են ակտիվանալ եւ ի հայտ բերել հիվանդության նախանշանները: Պատճառ կարող են լինել խնդիրները հղիության, ծննդաբերության ժամանակ, ինչպես նաեւ' սթրեսները: «Կա վարկած, որի համաձայն` պարտադիր պատվաստումները կարող են նպաստել այդ գեների ակտիվացմանը: Դա նույնպես միանշանակ չէ, քանի որ երբեմն պատվաստումներ չստացած երեխաների մոտ նույնպես հանդիպում է աուտիզմը»,- ասաց հոգեբուժական դիսպանսերի վարիչը:

Աշխարհում յուրաքանչյուր 10 հազար երեխայից աուտիզմով հիվանդ է ծնվում 15-20-ը:

Աուտիզմ հիվանդությունը բնածին է, որն ակնհատ է դառնում 2-3 տարեկանում: Հիվանդությունն ազդում է զարգացման երեք ոլորտների վրա' սոցիալական փոխահարաբերությունների, կոմունիկացիայի եւ վարքի: Առաջին նախանշանը, որ նույնիսկ ծնողը կարող է հասկանալ, հաղորդակցման ժամանակ աչքերի մեջ չնայելն է, ինչպես նաեւ' ցուցամատը ինչ-որ բան ցույց տալու համար չօգտագործելը եւ հասակակիցների հետ չշփվելը:

2004 թվականից Հայաստանի 7 մարզերում բացվել են վերականգնողական կենտրոններ, որտեղ անցկացվում է հիվանդության ախտորոշում, եւ վերահսկողության տակ են պահվում հիվանդ երեխաները: Երեւանում 1999 թվականից գործում է «ԱրԲեՍ» բժշկական կենտրոնը, որը նույնպես զբաղվում է աուտիզմով հիվանդ երեխաներով: 

Աուտիկներ հանդիպում են նաեւ հանճարեղ մարդկանց շարքերում. այդ հիվանդությունն ունեցել են, օրինակ, Մոցարտը, Ագաթա Քրիստին: Հատկանշական է, որ աուտիզմով տառապող երեխաների մեծ մասը բացառիկ ունակություններ է ցուցաբերում ծրագրավորման ոլորտում: Հայտնի է, որ միայն «Մայքրոսոֆթ» ընկերությունում աուտիկները կազմում են աշխատողների 5-20 տոկոսը:

Դիտվել է 122 անգամ




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ