Հասարակական

Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների գերակշռող մասը տղամարդիկ են

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների գերակշռող մասը տղամարդիկ են

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԻԱՎ վարակի 1136 դեպք է գրանցվել Հայաստանի Հանրապետությունում 1988 թ-ից մինչեւ 2011 թ-ի դեկտեմբերի 1-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից, նրանցից 165-ն արձանագրվել են նախորդ տարում:

ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 804 մարդ, իսկ իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 332 դեպք: ՄԻԱՎ վարակի 22 դեպք էլ արձանագրվել է երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների 57 տոկոսը 25-39 տարիքային խմբում է: Նրանցից 543-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 94-ի մոտ՝ 2010 թ-ի ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 261 դեպք: Մահացածների թվում կան 44 կին եւ 5 երեխա:

ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանում՝ 462, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 40,7 տոկոսը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանցհաշվարկային թիվըկազմում է 2 հազար 500:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում