Հասարակական

ՀՀ-ում համաճարակային իրավիճակը հանգիստ է

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում համաճարակային իրավիճակը հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում տոնական օրերին սննդային թունավորումների եւ աղիքային վարակիչ հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը եղել է հանգիստ:

«Խմբակային դեպքեր չեն արձանագրվել, վերը նշված հիվանդությունների մասով, ունեցել ենք մեկ թունավորման` բոտուլիղզմի դեպք Լոռու մարզում տնային պատրաստված պահածոյի օգտագործման պատճառով: Այժմ հիվանդի վիճակը բավարար է»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը այդ մասին հունվարի 10-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչություն պետ Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքով` տոնական օրերին արձանագրվել ենալկոհոլի չարաշահման եւ հատուկենտ դեպքեր` մարսողական համակարգի խաթարման, օրվա սննդակարգը չպահպանելու, ինչպես նաեւ աղիքային վարակիչ հիվանդությունների, որոնք պայմանավորված են եղել սննդային գործոնով:

«Ինչ վերաբերում է գրիպին եւ սուր շնչառական հիվանդություններին, ապա մինչ այսօր իրավիճակը հանգիստ է ոչ միայն ՀՀ-ում, այլեւ Առողջապահության համաշխարհայինկազմակերպության կողմից տարածած պաշտոնական տվյալներով` եւ Ռուսաստանում, եւ Եվրոպայում»,- տեղեկացրեց Վանյանը:

Նա վստահեցրեց, որ իրավիճակը հանգիստ է եւ համաճարակային շեմից բարձրացում չի արձանագրվել:

Մի շարք երկրներում` Վրաստանում, Ղազախստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ռումինիայում, եղել են ծանր` հոսպիլատալցման դեպքեր, որոնց լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ արձանագրվել է H3 N2 սեզոնային գրիպը:

«Ծանր դեպքեր ներկա պահին չունենք»,- հավելեց տեսչության պետը:

Վանյանը նշեց, որ օդակաթիլային ճանապարհով փոխանցվող սուր ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման համար ԱՆ իրականացնում է ամենօրյա մոնիթորինգ` դպրոցներում, մանկապարտեզներում, այլ հանրային վայրերում: Մոնիթորինգի արդյունքում վերոնշյալ սեզոնային հիվանդությունների թիվը նվազել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում