Քաղաքականություն

Հայաստանը եւ Լիբանանը կամրապնդեն համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում

1 րոպեի ընթերցում

Հայաստանը եւ Լիբանանը կամրապնդեն համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը եւ Լիբանանը զարգացնելու են հարաբերությունները ինչպես ուղղակի կերպով' երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կառույցներում եւ բազմակողմ ձեւաչափերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 9-ին Լիբանանի նախագահ, գեներալ Միշել Սուլեյմանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը կարեւորեց երկու երկրների համագործակցությունը միջազգային հարթակներում: «Այստեղ շատ խնդիրներ կան, որոնցում մենք կարող ենք միմյանց օգտակար լինել: Մենք փոքր երկրներ ենք: Ե'վ Հայաստանը, եւ' Լիբանանն ունեն անվտանգության խնդիրներ, իսկ արդի աշխարհում շատ ավելի արդյունավետ է, երբ քո անվտանգության խնդիրների լուծմանը մասնակից ես դարձնում միջազգային հանրությանը»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նա նաեւ կարեւորեց երկու երկրների համագործակցությունը մշակութային եւ տնտեսական ոլորտներում' ընդգծելով, որ Հայաստանն ու Լիբանանն ունեն ազատական տնտեսություններ, ինչը հնարավորություն է ստեղծում տնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում