Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կովկասի բնության հիմնադրամը կաջակցի Հայաստանի պահպանվող տարածքներին

Կովկասի բնության հիմնադրամը կաջակցի Հայաստանի  պահպանվող 
տարածքներին

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարության հետ 2012թ Հայաստանի Հանրապետության պահպանվող տարածքներին հիմնադրամի կողմից ցուցաբերվելիք աջակցության հարցերը համաձայնացնելու համար, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեկտեմբերի 8-ին  ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեվիդ Մորիսոնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության մամուլի ծառայությունից, 2012 թվականին  հիմնադրամն  իր աջակցությունն  ուղղելու է «Խոսրովի անտառ», «Շիկահող» պետական արգելոցներին եւ «Դիլիջան», «Արեւիկ», «Արփի լիճ» ազգային պարկերին`շուրջ 243 հազար եվրո :

Միջոցները հիմնականում նպատակաուղղվելու են որպես համաֆինանսավորում պետական  բյուջեից հատկացվող գումարներին:

Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Կովկասի բնության հիմնադրամի համլրման հարցը, ինչի համար Մորիսոնը առաջարկել է, որպեսզի հայկական սփյուռքն իր ներդրումն ունենա հիմնադրամում` հետագայում այդ միջոցները ՀՀ պահպանվող տարածքներին ուղղելու համար:

Նախարար Արամ Հարությունյանի կարծիքով` պետք է  կորպորատիվ համագործակցության միջավայր ստեղծելու նպատակով 2012 թ-ի փետրվար-մարտ ամիսներին Երեւանում կազմակերպել պոտենցիալ դոնորների հավաք, որը կներառի բիզնեսը, մասնավորապես` հանքարդյունաբերությունը, բանկային համակարգը, տեղական եւ միջազգային բնապահպանական կազմակերպությունները:

 2020 թ-ին  Կովկասի բնության հիմնադրամի միջոցներով նախատեսվում է ՀՀ պահպանվող տարածքներին հատկացնել շուրջ 5մլն եվրոի օժանդակություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]