Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Տարոն Մարգարյան. «Փորձելու ենք Աբովյան փողոցի մայթերը հանձնել մեր բնակիչներին»

14:45, 15 Նոյեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է այն ամբողջությամբ:

 

-Պարոն Մարգարյան, ինչպիսի կադրային քաղաքականություն եք իրականացնելու:

 -Կադրային քաղաքականությունն ինքնանպատակ չի լինում: Երեւանի քաղաքապետարանում մենք ունենք արհեստավարժ թիմ, պետք է այդ թիմին ոգեւորենք, պետք է այն ոգին ու աշխատասիրությունը լինի, որ աշխատանքները հասցնենք ավարտին:

 

-Ինչո՞վ կբացատրեք այս անգամ Ձեր կուսակցության կողմից Ձեր թեկնածությունն առաջադրելը, Ձեր ընտրությունը:


- Ընտրությունս պայմանավորված է խորհրդում առաջադրվելով: Որպես կուսակցական` խորհրդի որոշումները կատարում եմ

 

-Երեւանը ե՞րբ կդառնա երեւանցիների համար հարմարավետ եւ գեղեցիկ:


-Մեր նախընտրական ծրագրում մենք նշել ենք, որ ցանկանում ենք տեսնել Երեւանը համաչափ զարգացմամբ, եւ երեւանցիների համար ավելի բարեկարգ ու հարմարավետ քաղաք դառնալու համար իրականում աշխատանք է պետք: Այդ ծրագրերի իրականացումը, այդ պատրաստակամությունը եւ վստահությունը մենք վերցրել ենք մեզ վրա, որ ծրագրերն իրականացնենք, արդյունքները ժամանակի ընթացքում կտեսնենք բոլորս:

 

-Երբ քաղաքապետը բոլորին հանձնարարեց երթեւեկել տրանսպորտով, Դուք տրանսպորտով երթեւեկեցի՞ք:


-Ոչ, ես տրանսպորտով երթեւեկել եմ իմ ուսանող տարիների ընթացքում: Սակայն դեմ չեմ երթեւեկելուն:

 

-Ի՞նչ լուծում կստանա կրպակների ապամոնտաժման հարցը:


-Մենք բազմիցս նշել ենք, որ ապամոնտաժվելու են լքյալ կրպակները, ապօրինի գործողները, որոնք ունեն հստակ քանակ: Աշխատանքն ավարտական փուլում է: Գործող կրպակներին չենք անդրադառնալու, անդրադառնալու ենք Աբովյան փողոցի այն կառույցներին, որոնք ունեն նաեւ փաստաթղթային տեսք, եւ բանակցելով սեփականատերերի հետ` փորձելու ենք Աբովյան փողոցի մայթերը հանձնել մեր բնակիչներին:

 

-Հրազդան մարզադաշտի կարգավիճակն ի՞նչ լուծում կստանա:


-Հրազդան մարզադաշտի հետ կապված` հասարակական ձեւավորված այս կարծիքը, թե քաղաքապետարանը որոշում է կայացրել, թյուր է: Մենք նման որոշում չենք կայացրել: Ունենք քաղաքաշինական խորհուրդ, նաեւ հասարակական լսումներ պետք է անցնեն, խորհրդում քննարկվեն դրական եւ բացասական կողմերը. երբ հասարակական կարծիք կլինի, որոշում կկայացնենբք

 

-Նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասում էր, որ իր մեջ դրայվ կա աշխատելու, դուք զգում եք այդ դրայվը:


-ՏԻՄ համակարգն ինձ համար հոգեհարազատ է, ես այս համակարգում աշխատել եմ 7 տարի շարունակ, միայն ոգեւորությամբ եւ սրտացավությամբ եմ վերաբերվում իմ աշխատանքին, եւ վստահ եմ, որ ոչ միայն իմ, այլեւ ողջ թիմի միջոցով ենք հասնելու խնդիրների լուծմանը:

 

-Դուք Երեւանի պատմության մեջ ամենաերիտասարդ քաղաքապետն եք, աշխատել եք երկու քաղաքապետերի հետ, նրանց որ կիսատ թողած գործն է, որ շարունակելու եք:


-Ես երկու քաղաքապետի հետ չեմ աշխատել, այլ երեքի: Աշխատել եմ Երվանդ Զախարյանի, Գագիկ Բեգլարյանի եւ Կարեն Կարապետյանի հետ: Այդ աշխատանքը մեր քաղաքական թիմի ծրագիրն է եղել, եւ բոլոր քաղաքապետերը իրականացրել են մեր այդ թիմի ծրագրերը: 

Դիտվել է 1381 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ