Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն. պայքարը սրվում է

Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն. պայքարը սրվում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության նախավերջին տուրում այսօր տեղի ունեցած խաղերն էլ ավելի են սրել մրցաշարային աղյուսակում 2-3-րդ տեղերի համար պայքարը: «Փյունիկե-ը 1:0 հաշվով առավելության է հասել «Արարատե-ի, «Բանանցե-ը' 2:0 հաշվով «Շիրակե-ի, «Միկաե-ն' 3:0 հաշվով չեմպիոնի կոչումը նվաճած «Ուլիսե-ի նկատմամբ: Կապանի «Գանձասարե-ն էլ 1:0 հաշվով սեփական հարկի տակ հաղթել է Դիլիջանի «Իմպուլսե-ին:

«Փյունիկե-ին հաղթանակ է պարգեւել Արթուր Յուզբաշյանը: «Բանանցե-ի կազմում գոլերի հեղինակներ են դարձել' Բրունո Կորեան եւ Բետոն: «Միկաե-ի կազմում էլ երկու անգամ աչքի է ընկել Նարեկ Բեգլարյանը, մեկ գնդակ էլ խփել է Սեմյոն Մուադյանը:

Այս հանդիպումներից հետո վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակն ստացել է հետեւյալ տեսքը' նորընծա չեմպիոն «Ուլիսե-ն ունի 52 միավոր, «Գանձասարե-ն ու «Փյունիկե-ը' 45-ական, «Բանանցե-ն ու «Միկաե-ն' 43: «Իմպուլսե-ը վաստակել է 36, «Շիրակե-ը' 22, իսկ «Արարատե-ը' 10 միավոր:

Այսպիսով, հաջորդ շաբաթ կայանալիք վերջին տուրում էլ կվճռվի առաջնությունում երկրորդ եւ երրորդ տեղերի հարցը: Մրցանակային տեղերի հավակնորդ չորս թիմերը մրցելու են միմյանց հետ, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում առաջնության ավարտը: Անչափ լարված պայքար է սպասվում «Միկաե-ի ու «Փյունիկե-ի, ինչպես նաեւ' «Բանանցե-ի եւ «Գանձասարե-ի միջեւ: «Ուլիսե-ը կհանդիպի «Իմպուլսե-ի, իսկ «Շիրակե-ը' «Արարատե-ի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]