Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռ. Մելքոնյան. «Հայաստանը կարող է հետ կանչել իր ստորագրությունը հայ- թուրքական արձանագրություններից»

Ռ. Մելքոնյան. «Հայաստանը կարող է հետ կանչել իր ստորագրությունը հայ-
թուրքական արձանագրություններից»

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի քաղաքական զինանոցում հստակ  է հաջորդ քայլը: Հայաստանը կարող է անսպասելիորեն հետ կանչել իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Ինչպես այսօր` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման երկամյակի օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, եթե նույնիսկ հայկական կողմն առաջինը հետ կանչի իր ստորագրությունը, ապա մեղքը միեւնույն է ընկնելու է թուրքական կողմի վրա:

Ըստ նրա` այդ արձանագրությունները չեն կարող հավերժ մնալ Հայաստանի օրակարգում: «Ելնելով աշխարհաքաղաքական վիճակից, երբ տարածաշրջանային քաղաքական օրակարգը զբազված է այլ հարցերով, կտրուկ քայլերի ժամանակը չէ. հայ-թուրքական հարաբերություններն այնքան էլ առաջնային չեն»,- նշեց նա` հավելելով, որ պայմանագրերն ապրում են այնքան, որքան` նրանց կյանք տված պայմանները:

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում: Սակայն դրանց վավերացման գործընթացը կասեցվել է Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]