Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հ. Բաղդասարյան. «Յոգան եղել է հին հայկական մշակույթում»

Հ. Բաղդասարյան. «Յոգան եղել է հին հայկական մշակույթում»

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մարտից Հայաստանի յոգայի ֆեդերացիան անդամակցում է Յոգայի միջազգային ֆեդերացիային: Անդամակցության շրջանակներում տեղի ունեցող սեմինարների ընթացքում Յոգայի ֆեդերացիան հնարավորություն ունի միջազգային ասպարեզում ներկայացնել Հայաստանում յոգայի ոլորտում ձեռքբերումները, փորձի փոխանակում իրականացնել յոգայի համաշխարհային կազմակերպությունների հետ:

Հայաստանի յոգայի ֆեդերացիան գործում է արդեն 3 տարի, ունի շուրջ 600 անդամ: «Երբ նոր էինք մեր գործունեությունը սկսել, շատ դժվարությունների միջով անցանք. մարդիկ չէին հասկանում: Յոգան մեր մոռացված հինն է: Այն եղել է մեր հին հայկական մշակույթում: Մենք ունենք նաեւ աղբյուրներ Մատենադարանում, չակրաների, էներգետիկ դաշտերի մասին էլ գրքեր են տպագրվել: Ես տեսնում եմ, թե ինչպես են այսօր յոգայով հետաքրքրվողներն ավելանում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի յոգայի ֆեդերացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը:

Նրա խոսքով' յոգայով սովորաբար զբաղվում են 6-65 տարեկանները, իսկ 65-ից բարձր տարիքում զբաղվելու դեպքում պետք է սկսել շատ թեթեւ շնչառական վարժություններից: Մասնագետի տեղեկացմամբ' արական սեռի ներկայացուցիչներին հատկապես հետաքրքրում է ուժային յոգան, իսկ իգական սեռի ներկայացուցիչներին' թեթեւ' նիհարեցնող տեսակը: Յոգայով պետք է զբաղվել միայն որակավորված, վերապատրաստված ուսուցչի հետ, հակառակ դեպքում ոչ գրագետ պարապմունքը կարող է լուրջ վնաս հասցնել:

Հայաստանի յոգայի ֆեդերացիան կազմակերպում է նաեւ եվրոպական երկրներում մեծ ճանաչում ունեցող Օշոյի դինամիկ մեդիտացիաների դասընթացներ, որոնց ընթացքում մարդիկ ազատվում են կուտակված ներքին բացասական հույզերից, վախերից, սթրեսներից: «Եթե մարդը զբաղվի յոգայով ու ակտիվ մեդիտացիաներով, ապա թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան եւ թե՛ հոգեբանական ոչ մի խնդիր չի ունենա»,- նշեց Յոգայի ֆեդերացիայի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]