Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արենիում գտնված գործվածքի կտորների իրական նշանակության պատասխանը կտան միայն հետագա ուսումնասիրությունները

Արենիում գտնված գործվածքի կտորների իրական նշանակության պատասխանը կտան միայն հետագա ուսումնասիրությունները

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արենի 1 քարանձավի' 2010 թվականին իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերված գործվածքի կտորները թվագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակի սկզբին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Արենիի պեղումների աշխատանքները գլխավորող հնագետ Բորիս Գասպարյանը, գտնված գործվածքներից մի փոքր հատված ուղարկվել էր Կալիֆորնիայի եւ Օքսֆորդի համալսարաններ' ճշգրիտ թվագրության համար: «Համալսարանների արդյունքները ստացվել են, որոնք հաստատում են գործվածքների թվագրումը մ.թ.ա. 4 հազարամյակին»,- ասաց Բ. Գասպարյանը' ընդգծելով, որ գործվածքների բոլոր հատվածները պահպանվում են Հայաստանում եւ գտնվում են ռեստավրացիոն' մաքրման փուլում: «Այժմ չենք կարող հաստատապես նշել, թե ինչի մաս են կազմում գտնված գործվածքների կտորները: Դրանց պատասխանը կտան հետագա ուսումնասիրությունները, որոնք կկատարվեն համապատասխան մասնագետների կողմից»,- ասաց հնագետը:

Նա ցավով նշեց, որ Հայաստանում չկան համապատասխան տեխնիկա եւ մասնագետներ' ամբողջական ուսումնասիրությունների համար: «Մոտակա շրջանում նախատեսվում է այլ պետությունների մասնագետների հետ համագործակցության հաստատում, որը թույլ կտա իրականացնել վերջնական ուսումնասիրություններն ու կատարել եզրակացություններ, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ գործվածքները»,- վստահեցրեց Բ. Գասպարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]