Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կ. Վրթանեսյան. «Բարակ վզով օրիորդի տեսք ունեցող քարտեզը չի արտացոլում իրականությունը»

Կ. Վրթանեսյան. «Բարակ վզով օրիորդի տեսք ունեցող քարտեզը չի արտացոլում իրականությունը»

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ հասարակական կազմակերպություններ ու երիտասարդական նախաձեռնություններ համատեղ որոշում են կայացրել այսօրը' սեպտեմբերի 3-ը, հասարակական տարբեր հարթակներում սահմանել որպես «ճիշտ քարտեզի» օր: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քարոզչության հարցերով փորձագետ, «Ժառանգ» ՀԿ-ի ղեկավար Կարեն Վրթանեսյանը, «միացյալ» կամ «ճիշտ քարտեզի» օրը նպատակ ունի հասարակական լայն հնչեղություն տալ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների միասնական քարտեզի ներկայացման խնդրին:

«Խորհրդային շրջանից մեր հասարակության մեջ կարծրացած մնացել են «բարակ վզով օրիորդի» տեսք ունեցող' Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ուրվագծերով քարտեզները, որոնք չեն արտացողում իրականությունը: Իսկ իրականում մենք ունենք մի գեղեցիկ պատկեր, որում միացյալ ներկայացվում են հայկական երկու անկախ պետականությունները: Չցուցադրելով ճիշտ սահմաններով քարտեզը' մենք մոռացության ենք մատնում Ղարաբաղյան հերոսամարտի հաջողությունն ու հերոսներին»,- ընդգծեց Կ. Վրթանեսյանը:

Նախաձեռնության մասնակիցները կոչ են անում օգտագործել ճիշտ քարտեզները: Ակտիվիստների ջանքերով արդեն մի շարք հայկական հեռուստաընկերություններ փոխել են իրենց եթերում օգտագործվող քարտեզները, որոնց թվում եւ օրեր առաջ նման որոշում կայացրեց «Հ2» հեռուստաալիքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]