Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ը աշխարհի 50 լավագույն վերլուծական կենտրոնների շարքում է


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՄԱԿ-ի հրապարակված տվյալների համաձայն` Հայաստանի «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» կազմակերպությունը դասվել է աշխարհի 50, Արեւելյան Եվրոպայի 25 լավագույն վերլուծական կենտրոնների թվին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» -ի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը, դա մեծապես կխթանի կենտոնի գործունեությունը: Նրա խոսքով, ՄԱԿ-ի կողմից պատվիրվել էր աշխարհի վերլուծական կենտրոնների գործունեությունն ուսումնասիրել, որի հիման վրա էլ առանձնացվել են լավագույնները: Գնահատվել են վերլուծական կենտրոնների կատարված աշխատանքները, ձեռքբերված հաջողությունները, ճանաչվածությունը: «Սա կարեւոր է ոչ միայն մեր, այլեւ մեր երկրի համար: Մեր գործունեության արդյունքում բարձրացվեց մեր պետության հեղինակությունը: Լավագույն վերլուծական կենտրոն ճանաչվելը նաեւ պարտավորեցնող է»,-ասաց Թ. Պողոսյանը: Նշենք, որ աշխարհում ամենահեղինակավոր վերլուծական կենտրոն է ճանաչվել Վաշինգտոնում գտնվող «Brookings Institution»-ը, որը մասնագիտացված է քաղաքական, տնտեսական, հասարակական գիտությունների բնագավառներում: Լավագույնների թվում են նաեւ Ռուսաստանի, Գերմանիայի, Բելգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի ինստիտուտները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]