1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սարուխան գյուղում կատարվել է Սուրբ Գեւորգ եկեղեցու հիմնարկեքի արարողությունը


ԳԱՎԱՌ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Խոսրով Խլղաթյան): Գեղարքունիքի մարզի ամենախոշոր գյուղական համայնքներից մեկում` Սարուխանում, կատարվեց Սուրբ Գեւորգ եկեղեցու հիմնարկեքի արարողություն` Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ: Սուրբ Գեւորգ եկեղեցին հիմնվել է 1830 թվականին Հին Բայազետից գաղթած առաջին վերաբնակիչների կողմից, իսկ խորհրդային տարիներին քանդվել ու լքվել է: Եկեղեցին որոշել է վերականգնել Սարուխանի բնակիչ Հուսիկ Պետրոսյանը, ում ýինանսական միջոցներով էլ մինչեւ տարեվերջ եկեղեցու շինարարությունը ավարտված կլինի: Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հավաստիացմամբ` ամեն ինչ կարվի, որ Սուրբ Գեւորգը դառնա գործող եկեղեցի:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]