Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում նախատեսվում է վերականգնել Վանի Նարեկավանք, Կտուց կղզու փոքր եւ Տիգրանակերտի եկեղեցիները, Չափանակ վանքը


ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հայկական հուշարձանների նկատմամբ հսկողությունն ու պահպանման լուրջ աշխատանքները սկսվել են միայն վերջերս, երբ թուրքական կառավարությունը որոշում է ընդունել մեծ ուշադրություն դարձնել ոչ միայն իսլամական ծագում ունեցող, այլեւ այլ ազգերի` երկրի տարածքում գտնվող մշակութային կոթողների նկատմամբ: Երեւանում անցկացվող «Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում եւ արտերկրումե խորագրով գիտաժողովին հրավիրված թուրքահայ ճարտարապետ Զաքարիա Միրտանօղլին «Արմենպրեսե- ի հետ զրույցում նշեց, որ Թուրքիայում պատմամշակութային հուշարձանների պահպանության, վերակագնման հարցը օրակարգային է, քանի որ թուրքը նույնիսկ իր քարվանսարաների ու մզկիթների նկատմամբ պատշաճ հոգատար վերաբերմունք չի ցուցաբերում: Թեեւ թուրքական պետությունը պատրաստակամություն է հայտնել վերականգնելու մշակութային մեծ արժեք ներկայացնող վնասված հուշակոթողները, այնուամենայնիվ հայկական հուշարձանները երկրում չափազանց անմխիթար վիճակում են, Արեւմտյան Հայաստանում Սուրբ Նշան կոչվող բազմաթիվ եկեղեցիներից այժմ մնացել են մի քանիսը, այն էլ՝ շատ վատ վիճակում: Վերջին 20 տարվա ընթացքում թուրքական բուհերում սկսել են հուշարձաններ վերականգնող մասնագետներ պատրաստել, որոնց թվում հայազգի ուսումնասիրողները բավական մեծ թիվ են կազմում: Թուրքահայերից շատերը մասնագիտանում են հատկապես որմնանկարների վերականգնման ուղղությամբ: Հայկական եկեղեցիներից նախատեսվում է վերականգնել Վանի Նարեկավանք, Կտուց կղզու փոքր եւ Տիգրանակերտի եկեղեցիները, Չափանակ վանքը: Այդ աշխատանքներին կմասնակցեն նաեւ թուրքահայ ճարտարապետներ: Գիտաժողովում Զ.Միրտանօղլին կներկայացնի զեկույց Աղթամար եկեղեցու պատմության, վերականգնման աշխատանքների մասին՝ ինչ վիճակում է այժմ եկեղեցին, ինչպիսի աշխատանքներ են հարկավոր այն լիովին կարգի բերելու համար: Վնասված են որմնանկարները, պատերից ընկած բազմաթիվ կոտրտված քարեր կան, որոնք անհապաղ վերականգնման կարիք ունեն:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]