Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երեւանցիները սգում են Կառլեն Դալլաքյանի մահը


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Երեւանցիները սգում են բանասեր, գրականագետ, նախկին պետական եւ կուսակցական գործիչ Կառլեն Դալլաքյանի (ծնվ. 1929թ.) մահը, որը տեղի է ունեցել Հայաստանի մայրաքաղաքում, հոկտեմբերի 13-ին: Այսօր քաղաքացիական հոգեհանգիստը կայացավ Կասյան փողոցի թիվ 1 շենքի 50- րդ բնակարանում՝ հոգեւոր եւ աշխարհիկ այրերի, գրականության եւ արվեստի գործիչների, նախկին եւ ներկա պետական եւ կուսակցական գործիչների, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի նախագահությամբ թաղման պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ: Երեկոյան ժամը 18-ին Հայաստանյայց եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի քահանայից խումբը՝ թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, կատարեց հոգեհանգստյան պաշտոն: «Ես բախտ եմ ունեցել աշխատելու մի շարք պետական եւ քաղաքական գործիչների հետ, եւ իմ ճանաչած այդ մարդկանց թվում Կառլեն Դալլաքյանն ունի իր ուրույն եւ բացառիկ տեղը որպես գիտնական, որպես պատմաբան: Իմ ճանաչած մարդկանց այդ շարքում նա գուցե ամենագրագետն էր. իմաստուն էր, ասպետ կեցվածքով, բարի ու զգայուն: Նա անմահ է, որովհետեւ իրենից հետո թողել է պատմահրապարակախոսական ու գրական մեծ ժառանգություն: Կարլեն Դալլաքյանը մեծ ծառայություն ունի Հայաստանի ու Սփյուռքի շատ խնդիրների մերձեցման ու զարգացման ասպարեզումե, -«Արմենպրեսինե ասաց նախկին պետական եւ կուսակցական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը: Տնտեսական բնագավառի նախկին ղեկավար Սաբիր Ստեփանյանի գնահատմամբ` «Կառլեն Դալլաքյանը ակաիավոր անձ էր, մեր մտավորականության փայլուն ներկայացուցիչը, իր ժողովրդի իսկական զավակըե: Կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանն ասաց, որ նա «բարձրակարգ անձնավորություն էր, լավ գիտնական, գիտակ բազմաթիվ հարցերում եւ կոմկուսի կենտկոմի քարտուղարներից միակը, որն ինքն էր գրում իր զեկուցումներն ու ելույթներըե: «Անցած կոմունիստական տարիներին Կինեմատոգրաýիայի պետական կոմիտե կար, որի նախագահ Գեւորգ Հայրյանը ինձ նշանակեց «üիլմե թերթի խմբագիր, առանց իմանալու, որ ես կուսակցական չեմ: Լուրը հասավ կենտկոմի գաղափարական գծով քարտուղար Կառլեն Դալլաքյանին, եւ ես հրավիրվեցի նրա մոտ: Քննեց ինձ, ասացի, որ աշխատել եմ ՀՀԳ-ում, որը ներկայիս Արմենպրեսն էր, «Ավանգարդե թերթում, եւ ասացի նաեւ, որ թեեւ կուսակցական տոմս չունեմ, բայց հոգով ու սրտով կոմունիստ եմ: Այս վերջին ասածս շատ դուր եկավ նրեն, ժպտաց ու զանգահարեց Հայրյանին, հանձնարարելով, որ խախտվի ամեն կարգուկանոն, եւ հաջորդ օրը ես կուսակցական տոմս ունենամ: Այդպես էլ եղավե,- պատմեց լրագրող եւ կինովավերագրող Ռոբերտ Մաթոսյանը: Կ. Դալլաքյանի տան մուտքի մոտ դրվել են առաջին պսակները՝ ՀՀ արտգործնախարարությունից, Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսից, այլ կազմակերպություններից եւ անհատներից: Հուղարկավորությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 15-ին, ՀՀ ԳԱԱ շենքից, թաղումը՝ Երեւանի քաղաքային պանթեոնում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]