Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ծաղկաձորում մեկնարկեց թալիշագիտական առաջին


միջազգային համաժողը ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): Ծաղկաձորում այսօր մեկնարկեց թալիշագիտական առաջին միջազգային համաժողը, որ կշակունակվի մինչեւ մայիս 23-ը: Թալիշների լեզվին, մշակույթին, պատմությանը, քաղաքական վիճակին, պատմական աշխարհագրությանը, ծագման եւ այլ խնդիրների մասին ելույթներով հանդես կգան տարբեր երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից մասնագետներ եւ հենց թալիշներ: Կլինեն նաեւ քննարկումներ, նախատեսվում է, որ վերջում կընդունվի միջազգային թալիշագիտական ասոցիացիայի կանոնադրություն: «Քաղաքական հարցեր, այն իմաստով, ինչ որ հասկանում են Ադրբեջանում, չենք քննարկելու, բայց կլսվի նաեւ Ադրբեջանում թալիշների իրավիճակի մասին զեկույցե, - նշեց Իրանագիտական կովկասյան կենտրոնի տնօրեն եւ ԵՊՀ իրավագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը: Նրա դիտարկամբ, Ադրբեջանի թալիշներն առավել բարդ իրավիճակում են գտնվում, լուծված չեն տնտեսական, սոցիականան, էթնիկական շատ խնդիրներ: Իսկ համաժողովը գումարվել է հենց Հայստանում, որովհետեւ այստեղ իրանագիտությունը մեծապես զարգացած է: Նրա խոսքերով համաժողովն արդեն դիտարկվել է որպես հակաադրբեջանական ձեռնարկ, թեեւ կազմակերպիչները նման ցանկություն չեն հետապնդում: Համաժողովի բացման ժամանակ կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեցին եւ աշխատանքային հաջողություն մաղթեցրին Ռուսաստանից, Վրաստանից եւ Իրանից թալիշական համայնքի ներկայացուցիչներ: Կազմակերպիչներն են ԵՊՀ իրանագիտության աբիոնը եւ Երեւանում գործող Իրանագիական կովկասյան կենտրոնը, հովանավորն է «Գուրգեն Մելիքյանե հիմնադրամը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]