Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վերաթողարկվել է Երեւանի ýիզիկայի ինստիտուտի էլեկտրոնային օղակաձեւ արագացուցիչը


ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Քրիստինե Հովհաննիսյան): Երեւանի Ա. Ի. Ալիխանյանի անվան ýիզիկայի ինստիտուտում սեպտեմբերի 27-ին վերաթողարկվել է էլեկտրոնային օղակաձեւ արագացուցիչը` 2 գվտ էներգիա ռեժիմով: Ինստիտուտի տնօրեն Հրաչյա Ասատրյանի խոսքերով, այն կարեւոր նշանակություն ունի տարրական մասնիկների եւ միջուկային ýիզիկայի գաղտնիքների ուսումնասիրման ոլորտում: Նման արագացուցիչ տարածաշրջանում չկա, իսկ Խրհրդային Միությունում այն միակն է եղել: Էլեկտրոնային օղակաձեւ արագացուցիչը բաղկացած է գծային արագացուցչից, որտեղ էլեկտրոնների էներգիան հասնում է մինչեւ 50 մլն էլեկտրոն վոլտ հզորության եւ օղակային արագացուցչից, որտեղ էլեկտրոնների առավելագույն արագությունը կարող է հասցնել մինչեւ 6 մլրդ էլեկտրոն վոլտ հզորության: Գործընթացը կատարվում է միկրովայրկյանների ճշտությամբ, Էլեկտրոնային արագացուցչի հաճախականությունը 47 հերց է, ինչը նշանակում է, որ մեկ վայրկյանում էլեկտրոնները 47 անգամ անցնում են, մոտավորապես, Երեւանից Սանկտ Պետերբուրգի միջեւ եղած տարածությունը: Գիտափորձը բավական թանկ արժեք ունի, միայն էլեկտրաէներգիայի օրական ծախսը կազմում է 600 հազ. դրամ: Արագացուցչի վերաթողարկումը հնարավոր է դարձել ՀՀ պետական բյուջեից ýինանսավորման, ԱՄՆ-ի դրամաշնորհի եւ Հարություն Փամբուկյանի տրամադրած միջոցների շնորհիվ: Ի դեպ, ինստիտուտի ամերիկյան դրամաշնորհի ընդհանուր գումարը 65 հազ. դոլար է, որից 25 հազ. դոլարն ուղղվել է արագացուցչի վերաթողարկմանը: Ինստիտուտի տնօրենի խոսքերով, արագացուցիչը թողարկվել է 1967թ-ին: Խորհրդային Միության փլուզումից հետո վերաթողարկվում է 2-րդ անգամ: Առաջին անգամ այն վերաթողարկվել է 1997թ-ին: Նշենք նաեւ, որ ինստիտուտը համագործակցում է միջազգային մի շարք հեղինակավոր ինստիտուտների հետ, որոնցից է նաեւ Եվրոպական միջուկային եւ տարրական մասնիկների հետազոտության ինստիտուտը: Այն նախատեսում է 2 տարի անց թողարկել աշխարհում ամենամեծ արագացուցիչը: Այս աշխատանքներին մասնակցում են նաեւ Երեւանի ýիզիկայի ինստիտուտի աշխատակիցները: Մինչեւ 1990թ-ը ինստիտուտը հրապարակել 1770 գիտական աշխատանք, որոնցում հղումները հասնում են 3830-ի, իսկ 1990թ-ից հետո` 1529 աշխատանք, որոնցում կատարված հղումները հասնում են 11 հազ. 915-ի:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]