Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՍԴՀԿ-ն իր անվերապահ զորակցություն է  հայտնում Հայաստանին և Արցախին

ՍԴՀԿ-ն իր անվերապահ զորակցություն է  հայտնում Հայաստանին և Արցախին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՍԴ Հնչակյան Կուսակցության կենտրոնական վարչությունը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի նախահարձակ ոտնձգությունները Արցախի դեմ:

«Սեպտեմբերի առավոտյան ժամերից սկսած, ադրբեջանական բանակը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց ամբողջ Արցախի սահմանի երկարությամբ: Ակնհայտ է, որ Ալիևի բռնապետական վարչակարգի այս թշնամական արարքն ամբողջությամբ ծրագրված և համադրված է եղել Թուրքիայի հետ և համահունչ է Թուրքիայի նախագահ՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ծավալապաշտական ծրագրերի հետ: Հետևաբար, այս պատերազմի և դրա հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանը և Թուրքիան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է հաղորդագրության մեջ:  

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունն իր ամբողջական և անվերապահ զորակցություն է  հայտնում Հայաստանի և Արցախի հանրապետություններին և հայոց բանակին: Միաժամանակ, իր ամբողջ կարողականությունն ի սպաս դնելով հայրենիքի պաշտպանության գործին:

«Այս պահին, կոչ ենք ուղղում միջազգային ընտանիքին և Մինսկի խմբի անդամ պետություններին, միջոցներ ձեռք առնել, որպեսզի անհապաղ կասեցվեն ռազմական գործողությունները: Միաժամանակ, հորդորում ենք նրանց զանց անել հակամարտող կողմերին ուղղված զսպվածության կոչերը և աներկբայորեն դատապարտել Ադրբեջանի և նրան բացահայտորեն աջակցող Թուրքիիայի գործողությունները»,-ասված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]